10:43 | 10.04.15 | Նորություններ | 1221

LinkedIn-ը $1,5 մլրդ-ով կգնի կրթական Lynda.com կայքը

LinkedIn սոցիալական ցանցը $1,5 մլրդ-ով կգնի կրթական Lynda.com կայքը:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ գործարքի գումարի 52%-ը սոցցանցը կվճարի կանխիկ գումարով, մնացած մասը՝ իր բաժնետոմսերով: Գործարքի ավարտը նախատեսված է 2015թ. 2-րդ եռամսյակում:

LinkedIn-ի գործադիր տնօրեն Ջեֆ Ուիների խոսքով՝ երկու ինտերնետային ռեսուրսներն էլ իրականացնում են համանման գործառույթներ՝ օգնելով պրոֆեսիոնալներին բարելավել իրենց մասնագիտական ձեռքբերումները: գործունեության ոլորտում ձեռք բերած հաջողությունները:

2003թ. մայիսին գործարկված LinkedIn-ի օգտատերերի թիվը ավելի քան 340 մլն է: Ընկերության աշխատակիցների թիվը 6,8 հազ. է: 2014թ. արդյունքներով՝ սոցցանցի հասույթը կազմել է $2,2 մլրդ:

1995-ից գործող Lynda.com-ն ունի 4 մլն օգտատեր: Սոցցանցում ներկայացված է մի քանի հազար կրթական դասընթաց: