15:16 | 09.04.15 | Նորություններ | 3999

Արցախում բացվել է ՏՏ կենտրոնի շենքը

Ստեփանակերտում այսօր բացվել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտն Արցախի «սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից եւ հեռանկարային ուղղություններից մեկն է»:

Նա հույս է հայտնել, որ հիմնադրամը մեծապես կնպաստի այդ ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով հայկական եւ արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ:
   
Հիմնադրամը բացվել է բարերար Կոնստանտին Մանուկյանի օժանդակությամբ: