13:03 | 09.04.15 | Նորություններ | 894

Անվճար պլանշետներ՝ 1-ին դասարանցիներին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագրին եւ փորձնական փուլի նկարագրին:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշել է, որ փորձնական փուլն իրականցվելու է Վայոց ձորի մարզում: Ամփոփումից հետո նախատեսված է, որ ծրագրում կներառվեն հանրապետության մյուս մարզերը եւ Երեւան քաղաքը:

«Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել հանրակրթության որակը»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում, տեղական արտադրությունը խթանելու նպատակով, աշակերտներին անհատույց կտրամադրվեն «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք են բերվելու «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեկ աղբյուրից գնման եղանակով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նախագծի իրականացման կարեւոր պայմանը թափանցիկության ապահովումն է: