15:51 | 02.04.15 | Նորություններ | 4981

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվել է «Իմ ուղին» կենտրոնի նոր շենքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ այսօր՝ Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, բացվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը:

Կենտրոնում իրականացվելու է աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը եւ նրանց սոցիալական ադապտացիան։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2008-ից աջակցում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին: Այս ընթացքում ընկերությունը տրամադրել է ավելի քան 115,5 մլն դրամ, ինչի շնորհիվ 3-12 տարեկան 30 սաներ կենտրոն են հաճախում անվճար:

Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որն ախտահարում է ուղեղի տարբեր հատվածները: