15:17 | 17.03.15 | Նորություններ | 1353

Microsoft-ը ներկայացրել է Office 2016-ը եւ Skype-ի բիզնես տարբերակը

Microsoft կորպորացիան թողարկել է Windows համակարգիչերի համար նախատեսված Office 2016 փաթեթի թեստային տարբերակը եւ Skype-ի բիզնես տարբերակը:

Office 2016-ի թեստային տարբերակում, սակայն, ներկայացված չեն վերջնական տարբերակի բոլոր գործառույթները: Վերջնական տարբերակի թողարկումը նախատեսված է այս տարի՝ ավելի ուշ:

Office 2016-ում բարելավվել է Outlook-ում որոնման համակարգը, բարձրացվել է էլփոստի մշակման արդյունավետությունը, մշակվել է Word-ում եւ Excel-ում նկարների տեղադրման նոր մեխանիզմ եւ այլն:

Microsoft Office 2016-ի թեստավորմանը կարող եք մասնակցել՝ գրանցվելով այստեղ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ընկերությունը թողարկել էր Office 2016-ի նախնական ցուցադրության համար նախատեսված տարբերակը՝ Mac համակարգիչների համար: 

Skype-ի բիզնես տարբերակը (Skype for Business) փոխարինելու է կորպորացիաների եւ պետական կառույցների աշխատակիցների համար նախատեսված Lync ծրագրին: Այն նման է մեսսենջերի ստանդարտ տարբերակին, սակայն սերտորեն ինտեգրված է Office-ին եւ ունի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված այլ օգտակար գործառույթներ:

Ծրագրի վերջնական տարբերակը հասանելի կլինի ապրիլին: