15:45 | 16.03.15 | Նորություններ | 3822

Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» առաջարկը կրկին հասանելի է

Beeline-ը «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի ժամկետը երկարացնում է մինչեւ այս տարվա մայիսի 31-ը:

Հատուկ առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել Alcatel 1010D մոդելի հեռախոս եւ ստանալ 2 ամիս անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն Beeline ցանցի ներսում աննախադեպ գնով` 9900 դրամով: 

«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հանդես եկավ միաժամանակ երկու հատուկ առաջարկով, որոնք հնարավորություն էին ընձեռում մատչելի պայմաններով ձեռք բերել հեռախոսներ եւ սմարթֆոններ: Այս նախաձեռնությունները լայն տարածում գտան մեր բաժանորդների շրջանում, եւ, ընդհանուր առմամբ մենք վաճառեցինք մոտ 9000  հեռախոս եւ սմարթֆոն։ Ուումնասիրելով ներկայիս շուկան կարող ենք ասել, որ մատչելի գնով հեռախոսների պահանջարկը դեռեւս չի նվազել: Ձգտելով առավելագույնս բավարարել մեր հաճախորդների պահանջները` մենք երկարացնում ենք ակցիայի ժամկետը` հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հեռախոս եւ անվճար օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հատուկ առաջարկի շրջանակում մեկ հեռախոսահամարով կարելի է ձեռք բերել միայն 1 հատ  հեռախոս եւ միայն 1 անգամ միանալ  «Զրուցենք»  ծառայությանը 60 օր ժամկետով: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, պետք է վճարեն նաեւ այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են:

«Հեռախոս սուպեր գնով» առաջարկի շրջանակում 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Ժամկետը լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:

60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը եւ ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն 990 դրամով։