16:50 | 13.03.15 | Նորություններ | 4632

Beeline-ը գործարկում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության  գործարկման մասին:

Ծառայությունը կգործի Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի տարածքում` Beeline, Kyivstar, Wind օպերատորների ցանցերում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով, որոնք ոչ միայն պարզ են եւ հարմար, այլ նաեւ հնարավորություն են ընձեռում մեր բաժանորդներին մատչելի սակագնով օգտվել որակյալ կապից թե´ Հայաստանի տարածքում, թե´ դրա սահմաններից դուրս: Առավել քան համոզված եմ, որ «Կապի մեջ+» ծառայությունը, ռոումինգի ցածր գների շնորհիվ, կարճ ժամանակահատվածում մեծ տարածում կգտնի մեր բաժանորդների շրջանում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Գտնվելով Beeline ցանցում Վրաստանում, Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում, Wind ցանցում Իտալիայում կամ Kyivstar ցանցում Ուկրաինայում՝  հաճախորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 49.99 դրամ մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 49.99 դրամ, իսկ մուտքային SMS հաղորդագրություններն անվճար են:

«Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործում է մինչեւ 2015թ. հունիսի 15-ը ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *655# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *650#:

Ծառայության ակտիվացման գումարը 290 դրամ է։ Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: