15:00 | 02.03.15 | Նորություններ | 3570

Սեւանում բացվել է Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ

Beeline-ը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում բացել է վաճառքի եւ սպասարկման գրասենյակ՝ Նաիրյան 151/ 3 հասցեում:

Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման, երկուշաբթիից-շաբաթ՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը։

«2015թ. Beeline-ը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրին, որի առաջնահերթություններից է մեր գրասենյակների աշխարհագրական հասանելիության բարձրացումը: Մենք հետագայում եւս կձգտենք որքան հնարավոր է մոտ լինել մեր հաճախորդներին եւ ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն ու հասանելիություն»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ներկայում Հայաստանում գործում է Beeline-ի 77 գրասենյակ, այդ թվում՝ 51-ը` մարզերում, 26-ը` Երեւանում։