Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
17:19 | 27.02.15 | Նորություններ | 2840
Beeline-ը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար գործարկում է «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները:
«Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր՝ 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:
«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի հասանելի եւ մատչելի բաժանորդների համար: «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկումը մեր հաճախորդներին տալիս է միաժամանակ երկու պարզ եւ հարմար տարբերակ` շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց հարազատների ու բարեկամների հետ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների գործունեության ժամկետը 30 օր է: Նշված ժամկետի ավարտից հետո հաշվեկշռում բավարար գումարի առկայության դեպքում ծառայությունը երկարացվում է եւս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։
«Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։