15:10 | 25.02.15 | Նորություններ | 4178

«Այբ»-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամփոփել են համագործակցությունը

«Այբ» դպրոցը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են համագործակցության ձեռքբերումները:

«Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած` ֆուտբոլ խաղացող ռոբոտները 2014թ. հաջողությամբ են ներկայացվել Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը:

«Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի եւ ենթակառուցվածքի բացակայությունը։ Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,- ասել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: