13:57 | 25.02.15 | Նորություններ | 4360

Orange-ը նոր առաջարկներ է ներկայացրել

Orange-ը գարնանային տոների կապակցությամբ նոր առաջարկներ է ներկայացրել ինտերնետ բաժանորդների համար:

Մինչեւ ապրիլի 7-ը Orange Ինտերնետին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները 5000 դրամ ամսավճարի դիմաց մշտապես կարող են օգտվել 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալից: Ինտերնետ Հիմա 5000 եւ ավելի բարձր սակագնային պլաններից որեւէ մեկին 24 ամսով միացած նոր բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերել Alcatel Pixi 7 WiFi պլանշետ, ինչպես նաեւ ստանալ 1ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետի ծավալ՝ ամսական 1500 դրամ հավելյալ վճարի դիմաց:

Առաջարկից կարող են օգտվել նաեւ Ինտերնետ Հիմա 5000 եւ ավելի բարձր սակագնային պլանների առկա բաժանորդները, որոնք չունեն ընթացիկ որեւէ պարտավորություն: Պլանշետների առաջարկը գործում է Orange-ի բոլոր խանութներում՝ առաջին 500 բաժանորդների համար:
   
Orange-ի ամսական ձայնային բաժանորդագրություններից օգտվողները մինչեւ ապրիլի 7-ը 24 ամսով Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 4000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին բաժանորդագրվելու դեպքում կարող են ձեռք բերել Samsung, HTC, Nokia եւ Fly սմարթֆոններ՝ 1 դրամով:

Նշված ժամանակահատվածում Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 6000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում Alcatel Pixi 2 սմարթֆոնը եւ Alcatel Pixi 7 WiFi պլանշետը հասանելի կլինեն 1 դրամով: 

«Գարնան տոներին ընդառաջ ուրախ ենք` ձայնային եւ ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը՝ նպատակ ունենք համակարգչից կամ պլանշետից օգտագործվող շարժական ինտերնետն առավել մատչելի դարձնել մեր բաժանորդների համար: Այսօր ներկայացնում ենք մի նորարար առաջարկ՝ մեր բաժանորդներին առաջարկելով շատ մատչելի ինտերնետ ծառայությունների հետ համակցված պլանշետ»,- այսօր ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօերն Ֆրանսիս Ժելիբտերը: 
 
«Ամսվա սկզբին կանխավճարային բաժանորդների համար արդեն ներկայացրել ենք յուրահատուկ առաջարկ՝ նրանց հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հաջորդական համարներ եւ իրար հետ ընդմիշտ խոսել անվճար: Այժմ ուրախ ենք մեր ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրությունների օգտատերերին ներկայանալ 1 դրամով հասանելի բարձրակարգ սմարթֆոնների առավել ընդլայնված տեսականիով»,- հավելել է «Օրանժ Արմենիա»-ի բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը: