12:07 | 20.02.15 | Նորություններ | 2332

    ԱՄՆ-ում գործարկվել է Year100.org կայքը

    Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ գործարկվել է Year100.org կայքը:

    Կայքի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնել Ցեղասպանության ճանաչման թեմայով ամբողջ աշխարհում տեղի ունեցող միջոցառումները, գիտաժողովներն ու հրապարակումները:

    Year100.org կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն եւ թուրքերեն:

    Կայքում նշվում է, որ նախաձեռնության նպատակը Ցեղասպանության ճանաչման թեմայով իրադարձությունների ամբողջական ներկայացումն է՝ առանց նախնական ընտրության: