14:18 | 18.02.15 | Նորություններ | 3083

Beeline-ը երկարացնում է «Ռոումինգում`0» ծառայության ժամկետը

Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության գործարկման ժամկետի երկարացման մասին մինչեւ 2015թ. հունիսի 15-ը ներառյալ:

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս 2-րդ րոպեից 10-րդ րոպեն խոսել անվճար։ Մուտքային զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երորդ րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։ Ծառայությունը գործում է աշխարհի ցանկացած երկրում եւ հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։

««Ռոումինգում`0» ծառայությունը ռոումինգ ծառայությունների շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկն է, որն արդեն հասցրել է մեծ պահանջարկ ձեռք բերել Beeline բաժանորդների շրջանում: Հաշվի առնելով մեծ պահանջարկը եւ բաժանորդների դրական բազմաթիվ արձագանքները մենք երկարացնում ենք ծառայության գործարկման ժամկետը՝ ձգտելով բաժանորդների կյանքը դարձնել ավելի լավ եւ առաջարկում մատչելի գնով պարզ, հարմար եւ որակյալ ծառայություններ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *200# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝ *201#: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:

Ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: