11:28 | 18.02.15 | Նորություններ | 3574

Ամփոփվել են Dasaran-ի հայտարարած մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Դպրոցի արտաքին եւ ներքին տեսքի ամանորյա ձեւավորում 2014-2015» մրցույթի արդյունքները, որը համատեղ հայտարարել էին Dasaran կրթական ծրագիրը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:

Ամանորյա տոներին ընդառաջ մրցույթը հայտարարվել էր Dasaran կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 1435 դպրոցի շրջանում, որից մասնակցել էր շուրջ 500-ը: Աշակերտներից, մանկավարժներից եւ ծնողներից ձեւավորված խմբերը լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել դրանք Dasaran.am կայքում:

Մրցույթի արդյունքներով առանձնացվել է 34 դպրոց, որոնք արժանացել են պատվոգրերի եւ խրախուսական մրցանակների: Հաղթող դպրոցներ են ճանաչվել եւ համակարգչով պարգեւատրվել Երեւանի Ալ. Մյասնիկյանի անվան հ. 66 եւ Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցները, ինչպես նաեւ մարզային եւս երեք դպրոց՝  Դարբնիկի միջնակարգ, Գյումրիի թիվ 30, թիվ 37 դպրոցները:

Ծրագիրն իրականացվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ՝ անվճար հիմունքերով: