11:00 | 13.02.15 | Նորություններ | 3835
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակիցներն իրենց անձնական ներդրման միջոցով ջեռուցման համակարգ են անցկացրել սահմանամերձ Վերին Ճամբարակի մանկապարտեզի կրտսեր խմբի հարկաբաժնում:
Նույն թիմի աջակցությամբ առաջին հարկի խոհանոցում տեղադրվել է 500 լ տարողությամբ ջրի բաք եւ պոմպ, ինչը թույլ կտա մանկապարտեզն ապահովել սառը եւ տաք ջրով:
«Վերին ճամբարակի մանկապարտեզի ջեռուցման գործընթացն այլեւս կախված չի լինի բնության քմահաճույքներից, սաներն ու դաստիարակները կմոռանան ժամանակին եղած անհարմարության հետեւանքները` ծխի ներհոսքը եւ արդյունավետության տեսակետից չարդարացված ջերմարձակումը: Ակնհայտ կլինեն նաեւ հասարակության հանդեպ հոգատար այս մոտեցման բնապահպանական օգուտները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր վարչությունների աշխատակիցների ջանքերով 2014թ. սահամամերձ Բերքաբեր գյուղի դպրոցում կառուցվել է պաշտպանիչ երկաթ-բետոնյա պատ, Վեդիում ցանկապատվել է տեղի եկեղեցու տարածքը, Բյուրեղավանի գիշերօթիկում ստեղծվել է կահավորված եւ ներքին ցանցով ապահովված համակարգչային սենյակ, տրամադրվել է 4G/Wi-Fi երթուղիչ, սահմանամերձ Վահան գյուղի դպրոցում կառուցվել է սանհանգույց եւ այլն: