18:17 | 05.02.15 | Նորություններ | 4770
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը Ավ. Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղերն ապահովել են ինտերնետ հասանելիությամբ:
Գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi-Fi անկյուններ: Տրամադրվել է Home-Zone Turbo փաթեթի շրջանակում գործող 13 հատ 3G երթուղիչ:
Կողմերը, հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, որոշել են ընդլայնել այն:
Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելության սարքերով ապահովել մշակութային ևս 4 օջախ՝ Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանները, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Ծրագրի տարեկան արժեքը ավելի քան 2,4 մլն դրամ է: Գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: