15:24 | 05.02.15 | Նորություններ | 989

Twitter-ի գրառումներն ավտոմատ կհայտնվեն Google Search-ում

Twitter-ի եւ Google-ի կնքած նոր պայմանագրի համաձայն՝ Twitter-ի գրառումներն առաջիկայում կհայտնվեն Google-ի որոնողական համակարգում:

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

2015թ. արդեն առաջին կեսին թվիթները հրապարակումից անմիջապես հետո կհայտնվեն Google-ի որոնողական համակարգում: 

Ի դեպ, նախկինում Google-ն ինքը պետք է ներբեռներ Twitter-ից ստացած տվյալները:

Այսպիսով, Twitter-ի 284-միլիոնանոց համայնքի գրառումներն ավելի լայն տարածում կստանան: Սա, ըստ կանխատեսումների, կմեծացնի նաեւ Twitter-ի այցելությունների թիվը, ինչը, իր հերթին, թույլ կտա միկրոբլոգին մտածել նաեւ գովազդային քաղաքականության հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. Twitter-ն ու Google-ը համանման պայմանագիր էին ստորագրել, որը երկու տարի անց կասեցվել էր՝ Twitter-ում օգտատերերի քիչ թվի պատճառով: