17:13 | 29.01.15 | Նորություններ | 1323

    Պոլիտեխնիկում կհանդիպեն DesIRE նախագծի մասնակիցները

    Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում փետրվարի 2-ին տեղի կունենա «Ինովացիոն վիրտուալ մոտեցումների իրականացմամբ ներկառուցված համակարգերի կուրսի զարգացումն Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում հետազոտության, կրթության եւ արտադրության ինտեգրման համար»  DesIRE նախագծի մասնակիցների հանդիպումը:

    DesIRE նախագծի նպատակն է Ուկրաինայում, Վրաստանում եւ Հայաստանում զարգացնել ներկառուցված համակարգերի կուրսը՝ հետազոտության, կրթության եւ արտադրության ինտեգրման համար:

    Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում, վերանայել եւ մշակել ուսումնական ծրագրեր, որոնք հասանելի կլինեն նաեւ հեռավար ուսուցման համար:

    Կանցկացվեն նաեւ մի շարք միջոցառումներ՝ ամառային դպրոցներ, դասախոսների վերապատրաստում, այցելություններ եվրոպական համալսարաններ՝ փորձի փոխանակման ծրագրերով, մուտք Եվրամիության E-ուսուցման միջավայր:

    Հանդիպմանը կներկայացվեն ծրագրի հիմնական դրույթները, կանցկացվեն վարպետության դասեր, եւ կքննարկվեն ընթացիկ հարցեր:

    DesIRE ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: