15:30 | 29.01.15 | Նորություններ | 1194

Օգտատերերի 86%-ը Facebook է մուտք գործում մոբայլ սարքերից

Facebook-ի 1.39 մլրդ օգտատերերից 1.19 մլրդ-ը սոցցանց է մուտք գործում մոբայլ սարքերից, ինչը կազմում է ամսական ակտիվ լսարանի 86%-ը:

Facebook-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մոբայլ լսարանի օգտատերերի ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է մեկ քառորդով:

Յուրաքանչյուր օր մոբայլ սարքերից աշխարհի ամենահայտնի սոցցանց է մուտք գործում շուրջ 745 մլն օգտատեր: Այս ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 34%-ով: Ինչ վերաբերում է Facebook-ի ամենօրյա ընդհանուր ակտիվ լսարանին, ապա այն կազմում է 890 մլն մարդ:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մոբայլ տեխնոլոգիաների զարգացումը ներկայում անվանում է իր սոցցանցի զարգացման գլխավոր ուղղությունը: Բացի սեփական մոբայլ հավելվածից՝ Facebook-ին են պատկանում WhatsApp եւ Instagram ծառայությունները:  

Այս հանգամանքով կարելի նաեւ պայմանավորել սոցցանցի՝ բջջային գովազդից ստացված հասույթի աճը, որը մեկ տարվա ընթացքում 53%-ից հասել է 69%-ի: