Dasaran.am կրթական ծրագիրը կհամագործակցի բրիտանական «Վիվո» կրթական հարթակի հետ:
Dasaran ծրագրի մարքետինգի բաժնի ղեկավար Վարդգես Հովեյանը հունվարի 16-ին Լոնդոնում հանդիպել է «Վիվո» կրթական հարթակի նախագահ Ջորջ Գրիմայի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել երկու հարթակների փոխգործունեության հեռանկարներին:
Հանդիպմանը կողմերը փոխանակվել են կրթական ոլորտի բարեփոխումների բնագավառում իրենց փորձով, ներկայացրել իրենց գործունեության առանձնահատկությունները, ընդգծել կրթական երկու ծրագրերի նմանությունները: Քննարկվել են նաեւ երկու կազմակերպությունների մասնագետների փորձի փոխանակաման ծրագրերի իրականացման եղանակները:
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի անունից «Վիվո» ուսումնական հարթակի նախագահ Ջորջ Գրիման հրավիրվել է Հայաստան՝ առավել մանրամասն քննարկելու հնարավոր փոխհամագործակցության եւ համատեղ ծրագրերի անցկացման հարցը:
«Վիվո»-ն գործում է բրիտանական շուրջ 600 դպրոցում: Ընկերությունը ներկայացուցչություններ ունի Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով