14:40 | 25.12.14 | Նորություններ | 3574

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Օպերայի աջակցման հիմնադրամի համագործակցությունն ամփոփվել է համերգով

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է նախատոնական համերգ, որն ամփոփել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Օպերայի աջակցման հիմնադրամի 2014թ. համագործակցությունը:

2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած 24 մլն դրամի աջակցության շնորհիվ Օպերայի աջակցման հիմնադրամը կազմակերպել է 28 միջոցառում, ձեւավորվել են «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիների զորամասերում», «Հեքիաթն է կանչում» նոր նախագծերը:

«Օպերան ազգային արժեք է: Հայկական օպերան այն թատրոնն է, որտեղ ձեւավորվել են օպերային արվեստի միջազգային չափանիշներին համապատասխանող տաղանդավոր կատարողներ, ում աշխարհահռչակ անունները լսելով մենք հպարտությամբ ենք լցվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանում է իր ուժերի ներածին չափով նեցուկ լինել օպերային թատրոնի հետագա զարգացման գործին: Մենք ցանկանում ենք մեր արվեստագետների համար ստեղծել այնպիսի պայմաներ, որպեսզի նրանք հնարավորինս արագ ու անարգել հասնեն բարձունքների, շարունակեն գրավել իրենց վերապահված դերը միջազգային գեղարվեստական ասպարեզում, ինչպես նաեւ շարունակեն կերտել վառ կերպարներ՝  օպերային երգացանկը հարստացնելով իրենց տպավորիչ ու անմոռաց կատարումներով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: