14:33 | 25.12.14 | Նորություններ | 3666

Beeline-ը եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ամփոփել են 2014թ. համագործակցության արդյունքները

Beeline-ը եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամն ամփոփել են 2014թ–ի համագործակցության արդյունքները:

Համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ եւ 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների եւ բուհերի 150-ից ավել աշակերտ եւ ուսանող:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն՝ եռյակի երաժիշտներն, այս տարի նույնպես մեծ հաջողություններ են ունեցել բազմաթիվ միջազգային բեմերում: 2014թ.-ին Խաչատուրյանի անվան եռյակը համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ–ում: Երաժիշտներից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի հիմնադրամի շնորհալի երիտասարդների կրթման գործում, օգնելով երաժշտական դպրոցների սաներին   ձեռք բերել գիտելիքներ եւ փորձ անմիջապես նշանավոր երաժիշտներից:

«Բոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ: Beeline-ն իր բարեգործական ծրագրերում մշտապես մեծ ուշադրության է դարձնում արվեստին։ Մեր ուշադրության կենտրոնում են հատկապես տաղանդավոր  երիտասարդները, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Այսօր, ամփոփելով 2014 թվականը, մենք հպարտությամբ կիսվում ենք կատարված աշխատանքի արդյունքներով, եւ ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը  նպաստում է երիտասարդ սերնդի մշակութային զարգացմանը՝  դրանով իսկ դարձնելով մեր կյանքն ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը հանդիսանում է հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։