15:41 | 23.12.14 | Նորություններ | 3339
Արարատի մարզի Մասիս քաղաքում բացվել է Beeline-ի վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ՝ Կենտրոնական հրապարակում, 17/1 տարածքում:
«Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո եւ բարձրացնելով հաճախորդների սպասարկման որակը՝ մենք ձգտում ենք մեր կողմից մատուցված ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի։ Այդ նպատակով մենք շարունակաբար ավելացնում ենք վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը մարզերում եւ մայրաքաղաքում», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը, հանգստյան օրը՝ կիրակի։