11:08 | 22.12.14 | Նորություններ | 3516

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է 4G-ն՝ 3G-ի գնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 (4G) USB մոդեմը տրվում է անվճար:

«Ցանկության դեպքում, այս սակագնային պլաններին կարելի է բաժանորդագրվել նաև անժամկետ պայմանով: Այս դեպքում, բաժանորդը կարող է ընտրել 4G ցանցի հետ համատեղելի «ՄՏՍ կոնեկտ LTE» E3372s-153 (4G), «Ինտերնետ էքսպրես» E398 (4G) կամ «Ինտերնետ էքսպրես» MF820d (4G) USB մոդեմներից մեկը՝ վճարելով սարքի ամբողջ արժեքը»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում:

Ծառայությունը մատուցվում է 4G ցանցի ծածկույթում գտնվող տարածքներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Էջմիածնում և Արմավիրում: 4G ցանցի հասանելիությունը Հայաստանի տարածքում ներկայացված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռադիոծածկույթի քարտեզի վրա:

4G ցանցի ծածկույթից դուրս գտնվող տարածքներում այս սակագնային պլանների բաժանորդները շարունակում են օգտվել առաջարկվող ծառայություններից՝ 3G ցանցում: