16:18 | 19.12.14 | Նորություններ | 1213

Beeline-ը ամանորյա նոր առաջարկ է ներկայացրել

Beeline-ը ներկայացրել է «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկը՝ կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Առաջարկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն եւ ստանալ 2 ամիս «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունը՝ 29 900 դրամով: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Առաջարկի շրջանում ինտերնետի արագությունը կկազմի մինչեւ 512 կբ/վրկ:

«Այսօր մեր ընկերությունում հայտարարված է «Հաճախորդների օր», որը նվիրված է մեր հերթական հատուկ առաջարկին։ Ղեկավար ողջ անձնակազմն աշխատում է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում, ներկայացնում մեր բաժանորդներին ամանորյա առաջարկները եւ շնորհավորում նրանց գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Սա իսկապես եզակի հնարավորություն է մատչելի գնով ձեռք բերել սմարթֆոն եւ 2 ամիս օգտվել անսահմանափակ ինտերնետից` առանց հետագա պարտավորությունների։ Ավելին, ես համոզած եմ, որ  այս սմարթֆոնը  կարող է դառնալ ամանորյա հրաշալի նվեր Ձեր հարազատների եւ ընկերների համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռախոս սուպեր գնով» եւ «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկները կկգործեն մինչեւ 2015թ. փետրվարի 28-ը ներառյալ։