ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
17:30 | 03.12.14 | Նորություններ | 4220
2014թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է իրականացնել ծածկույթի ընդլայնման եւ ցանցի վերազինման աշխատանքներ Հայաստանի ամբողջ տարածքում: Աշխատանքներն իրականացվել են Երեւանում, մարզերի քաղաքներում եւ գյուղական համայնքներում, ինչպես նաեւ հանրապետական նշանակության եւ այլ ավտոճանապարհներին հարող տարածքներում:
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավարտեց Ձորաղբյուր գյուղում հիմնական կայանի տեղադրման եւ անհրաժեշտ սարքավորումներով համալրման աշխատանքները: Նոր հիմնական կայանը կապահովի ավելի հզոր ծածկույթ, ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ եւ ինտերնետի առավել մեծ արագություն:
«Յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ հոգածությունը հիմնարար արժեք է մեզ համար: Միեւնույն ժամանակ՝ մենք հարգում ենք ազատ ընտրության իրավունքը: Հայաստանի բնակչության մեծամասնությունն ընտրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որովհետեւ ընկերությունն ապացուցել է նորարարության առաջատարի իր կոչումը՝ մատուցելով վստահելի ու որակյալ ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններ, եւ ամենակարեւորը՝ ապահովելով Հայաստանում ամենաընդարձակ 2G/3G եւ 4G ցանցերը: Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է հանրապետության հեռավոր մի շարք տարածքներում ծածկույթի ապահովման հարցում՝ հանդիսանալով այդ տարածքներում բջջային կապի ծառայություններ տրամադրող միակ օպերատորը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մեկական 2G եւ 3G կայան է տեղադրվել Ախուրյան գյուղում (Շիրակի մարզ), Սարուխան գյուղում (Գեղարքունիքի մարզ), Արմավիր քաղաքում (Արմավիրի մարզ), Վերին Գոշ գյուղում եւ Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում (Տավուշի մարզ), Ուրցաձոր գյուղում (Արարատի մարզ), Վայք-Սարավան մայրուղու հարեւանությամբ (Վայոց ձորի մարզ), Եղվարդում (Կոտայքի մարզ), Երեւան-Սեւան մայրուղու 10,5 կմ-ի վրա, Երեւան-Աբովյան մայրուղու հարեւանությամբ (Կոտայքի մարզ), Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում (Կոտայքի մարզ), Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում (Սյունիքի մարզ), Կոռնիձոր եւ Նորավան գյուղերում (Սյունիքի մարզ):
Բացի այդ, 2G/3G եւս 9 կայան է տեղադրվել Երեւանում:
Մինչեւ տարեվերջ եւս 14 հիմանական կայան կկառուցվի Երեւանում, Շամիրամ գյուղում (Արագածոտնի մարզ), Մայիսյան/Ժդանով գյուղերում (Արմավիրի մարզ), Տափերական, Ղուկասավան եւ Նոր Կյուրին գյուղերում (Արարատի մարզ), Գառնի գյուղում (Կոտայքի մարզ):
Մինչեւ տարեվերջ 4-րդ սերնդի/LTE եւս 50 բազային կայան կտեղադրվի Երեւան, Վաղարշապատ եւ Արմավիր քաղաքներում: Նշված քաղաքների բնակեցված տարածքների 45%-ից ավելին ապահովված կլինի LTE ծածկույթով:
Մինչեւ տարեվերջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հիմնական կայանների ընդհանուր թիվը կկազմի 1090, որոնք կներառեն ավելի քան 2430 բջջային կայան՝ 2G, 3G եւ 4G տեխնոլոգիաներով: