Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
15:51 | 03.12.14 | Նորություններ | 3343
Beeline-ը գործարկել է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկ կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Հատուկ առաջարկը հնարավորություն է տալիս ձեռք բերել Samsung GT-E1202 մոդելի հեռախոս եւ անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում սուպեր գնով` 9900 դրամով: Առաջարկը գործում է մինչեւ 2015 թ. փետրվարի 28–ը ներառյալ: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները:
Յուրաքանչյուր հեռախոսահամար կարող է միացվել հատուկ առաջարկին միայն մեկ անգամ: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, վճարում են նաեւ այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են:
Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդի համար 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Այս ժամկետի լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:
60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը, եւ ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն 990 դրամով: