12:24 | 03.12.14 | Նորություններ | 931

Կոլբա լաբը հայտարարել է տեխնոլոգիական լուծումների մրցույթ

Կոլբա լաբը հայտարարել է տեխնոլոգիական լուծումների մրցույթ՝ կլիմայի փոփոխության բացասական ազդանշաններին ու հետեւանքներին արձագանքելու համար։

«Մենք փնտրում ենք թարմ մտքեր, որոնք կկիրառեն տեղեկատվական տեխնոլոգիաները, առաջարկելով նորարար լուծումներ՝ մասնավորապես, արագ ազդարարման համակարգեր: Լավագույն գաղափարները կհրավիրվեն մասնակցելու սոցիալական նորարարության ճամբարին, որտեղ կընտրվեն հաղթողները ու աջակցություն կստանան՝ գաղափարների իրականացման համար», - ասված է
Կոլբա լաբի հաղորդագրության մեջ:

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով: