16:04 | 02.12.14 | Նորություններ | 3190
Ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2015 թ.-ի հունվարի 31-ը «Քառյակ», «Դուետ» եւ «SIP Talk» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն ՎիվաՍել-ՄՏՍ ֆիքսված 060 ցանցից զանգահարելու ԱՄՆ (բացառությամբ Ալյասկա եւ Հավայյան կղզիներ ուղղությունների) եւ Կանադա 4,9 դրամ/րոպե սակագնով՝ նախկին 13,99 դրամի փոխարեն:
«Քառյակ» սակագնային պլանի շրջանակներում զանգ կատարելիս հեռախոսահամարն այժմ կարելի է հավաքել հետեւյալ ձեւաչափով՝ 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]: