13:12 | 01.12.14 | Նորություններ | 3154

Beeline-ը փոխում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանները

Beeline-ը այսօր հայտարարել է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանների փոփոխման մասին:

Այսուհետ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող եւ «Իմ Ընկերությունը» ծառայության իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ՀՀ տարածքում անվճար ակտիվացնել «Միջազգային ռոումինգ» ծառայությունը` հավաքելով *500# USSD հրահանգը, ուղարկելով 500 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ զանգահարելով 0674500 համարին:  

«Ընդառաջ գնալով մեր բաժանորդների առաջարկներին՝ մենք փոխեցինք ռոումինգի ակտիվացման պայմանները, եւ այժմ այս ծառայությունը կարելի է ակտիվացնել առանց վաճառքի եւ սպասարկման գրասենյակ այցելելու։ Մեր հիմնական նպատակն է Beeline-ի բոլոր ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ եւ հարմար. սա այն կարգախոսն է, որով մենք առաջնորդվում ենք եւ շարունակելու ենք աշխատել այնքան ժամանակ, մինչեւ մեզ կհաջողվի գոհացնել մեր բոլոր բաժանորդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Ռոումինգ» ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 400 օպերատորների ցանցերում: