12:58 | 28.11.14 | Նորություններ | 3793

Ucom-ը հանդես է եկել ամանորյա առաջարկներով

Նոյեմբերի 22-ից «Յուքոմ» ընկերությունը բարձրացրել է իր ինտերնետ ծառայության բոլոր առկա եւ նոր բաժանորդներին տրվող ինտերնետային արագությունները մինչեւ 350 Մբ/վ:

Արագացումները վերաբերվում են ինտերնետ եւ «Երեքը մեկում» փաթեթներին եւ գործելու են մինչեւ 2015թ. փետրվարի 28-ը:

Ինտերնետ ծառայության U!Net Starter, U!Net Basic, U!Net Ultra կամ «Երեքը մեկում» (Select, Classic, Rock, Jazz) սակագնային փաթեթներից որեւէ մեկին 1 տարով բաժանորդագրության դեպքում բաժանորդները կստանան WiFi անվճար ակտիվացում եւ ծառայությունից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«U!Net Lite» (6000դր./ամիս) սակագնային փաթեթի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու մինչեւ 10 Մբ/վ արագությամբ ինտերնետից, իսկ 1 տարով բաժանորդագրության դեպքում` նաեւ WiFi անվճար ակտիվացում:

Նշված բոլոր առաջարկներն ու ինտերնետ արագացումները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց եւ գործում են մինչեւ 2015թ. փետրվարի 28-ը:

Ինտերնետ արագացումները վերաբերում են բոլոր բաժանորդներին, իսկ մյուս առաջարկներից կարող են օգտվել բոլոր նոր բաժանորդները եւ այն առկա բաժանորդներն, ովքեր չունեն գործող բաժանորդագրություն: