16:32 | 26.11.14 | Նորություններ | 3519

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության նոյեմբեր ամսվա փուլը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին:

Տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է  «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
 
Ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր խաղարկության նոյեմբեր ամսվա հաղթող 30 բաժանորդի:

Ընթացիկ տարում իրականացված խաղարկությունների արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 212 բաժանորդի: Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչեւ օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջեւ խաղարկվել եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 312 սմարթֆոն:
 
«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: