15:29 | 26.11.14 | Նորություններ | 8567

Orange Կինո ծառայությունն արդեն գործում է նաեւ Սինեմա Սթարում

Այսուհետ Օrange-ի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից կարող են օգտվել նաեւ Սինեմա Սթար կինոթատրոնում:

Orange Կինո ծառայությունը Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն է ընձեռում իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո եւ ձեռք բերել 2 տոմս՝ վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:

«Այսուհետ հայկական եւ արտասահմանյան արտադրության ֆիլմերն առավել հասանելի կլինեն Orange-ի բաժանորդների համար Երեւանի 2 խոշորագույն կինոթատրոններում: Կինոն ի սկզբանե եղել է Orange-ի հովանավորության գործունեության առանցքային ուղղություններից»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: 

Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով «kino» բառը: Ծառայության վերաբերյալ մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/kino/ հղումով:

«Ռուսաստանյան «Սինեմա Սթար» առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնը՝ առաջին եւ ամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում, իր դռները Երեւանում բացեց 2013թ. նոյեմբերին: Շուրջ մեկ տարվա աշխատանքի ընթացքում «Սինեմա Սթար» կինոթատրոն այցելել է ավելի քան 210 000 հաճախորդ: «Սինեմա Սթար»-ն արժանիորեն դարձել է Երեւանի բնակիչների ամենասիրելի վայրերից մեկը: Վստահ ենք, որ մեր նոր համագործակցությունը Orange ընկերության հետ կինոայցելությունն է՛լ ավելի հետաքրքիր կդարձնի եւ ամենակարեւորը՝ առավել հասանելի բոլոր մեր հաճախորդների  համար» - ասել է «Սինեմա Սթար Հայաստան» կինոթատրոնի տնօրեն Հրաչյա Արշակյանը: