15:17 | 25.11.14 | Նորություններ | 3135

«Ղ-Տելեկոմ»-ը լրացուցիչ չի մեկնաբանում նյութական արժեքների կորուստը

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

««Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որեւէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում»: