17:23 | 24.11.14 | Նորություններ | 3066
Նոյեմբերի 5-ից մինչ օրս www.orange5.am հատուկ կայքն արդեն ունեցել է ավելի քան 21 հազ. այցելու:
Orange-ի հինգերորդ տարեդարձի շրջանակում գործարկված կայքում ներկայացված են Հայաստանում Orange-ի գործունեության հիմնական ուղղությունները:
Կայքում հատուկ բաժին է առանձնացված նաեւ «Ապագայի մտքեր» մրցույթի համար, որը կայքի այցելուներին թույլ է տալիս իրենց գաղափարներով կիսվել Orange-ի հետ եւ ներդրում ունենալ ապագան փոխելու գործում: Չնայած այն հանգամանքին, որ մրցույթի վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է, ավելի քան 4100 այցելու արդեն հասցրել է իր առաջարկներն ուղարկել Orange-ին:
«Մեծապես ուրախ ենք տեսնել, որ մարդիկ ակտիվորեն այցելում են կայք՝ ավելի լավ ծանոթանալու Orange-ի եւ Հայաստանում վերջինիս գործունեության հետ: Ուրախությամբ նշում եմ նաեւ, որ «Ապագայի մտքեր» մրցույթն իսկապես մեծ հաջողություն է ունեցել, եւ մասնակիցների կողմից արդեն ստացել ենք բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կիսվել են մեզ հետ իրենց գաղափարներով, եւ խրախուսել Orange-ի ու այլ օպերատորների բոլոր բաժանորդներին մինչեւ նոյեմբերի վերջ այցելել կայք եւ ուղարկել իրենց առաջարկները», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ «Ապագայի մտքեր» մրցույթը բաց է բոլոր ցանկացողների համար մինչեւ նոյեմբերի 30-ը: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերին, եւ լավագույն 5 գաղափարների հեղինակները որպես նվեր Orange-ից կստանան iPhone 6 սմարթֆոն: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ կայքում: