16:51 | 12.11.14 | Նորություններ | 3467

Beeline-ը ճանաչվել որպես էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն

Beeline-ին շնորհվել է հավաստագիր «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման եւ դրանց շարունակական աջակցման համար։

Հավաստագիրը շնորհել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի կողմից մշակված 12 չափանիշները` շրջակա միջավայրի պահպանում, հաստատության ներսում կիրառվող սոցիալ-աշխատանքային կանոններ, արտադրական թափոնների հետագա տնօրինման մեխանիզմներին համապատասխան ISO ստանդարտի առկայություն, բնապահպանական վճարների մուծման պարտաճանաչություն, ուսումնական ծրագրերի իրականացում եւ այլն:

«Կանաչ» տնտեսությունում կարեւոր նշանակություն ունեն ռեսուրսախնայողությունը, էներգախնայողությունը եւ լավ մենեջմենթը։  ՀԳՀՄ հարցումները եւ գնահատումները ցույց են տվել, որ հատկապես ուսանելի է Beeline-ի ռազմավարությունը ռեսուրսների  արդյունավետ օգտագործման  գործընթացում, իսկ ընկերության փորձը  համարվել է լավագույնը, քանի որ այն կիրառելի է  նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, ավելին այն հնարավորություններ է ստեղծում բնական պաշարների օգտագործման օպտիմալացման, իրազեկության բարձրացմանը եւ շրջակա միջավայրի պահպանման համար: Շնորհավորում եմ Beeline-ին եւ հայտնում իմ շնորհակալությունը պատասխանատու գործունեության համար»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀԳՀՄ-ին այս պարտավորեցնող հավաստագրի համար եւ վստահեցնել, որ Beeline-ն իրականացնում է եւ կշարունակի իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը՝ նպաստելով ապագա սերնդի համար բարեկեցիկ պայմանների ստեղծմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։