12:00 | 11.11.14 | Նորություններ | 2623
Նոյեմբերի 8-9-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած #ArmeniaFTW ձեռներեցության ֆորումի հաղթող են ճանաչվել 3 թիմեր՝ SoloLearn, SkyCriptor եւ ggTaxi:
Նրանցիից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն ՀՀ դրամ մրցանակ Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ իրենց գաղափարներն իրականացնելու եւ կոմերցիալիզացնելու նպատակով:
Հաղթող ընկերություններից երկուսը՝ SoloLearn եւ SkyCriptor, նաեւ հնարավորություն ունեն աջակցություն ստանալու ուկրաինական HappyFarm եւ էստոնական StartupWiseGuys աքսելերատորների կողմից: Նրանք կմասնակցեն հարցազրույցի, որից հետո Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աջակցությամբ կմեկնեն Էստոնիա կամ Ուկրաինա՝ հանդիպելու ներդրումային կոմիտեի հետ եւ պայքարելու 30.000-50.000 դոլար ներդրում ստանալու համար:
#ArmeniaFTW ֆորումի կազմակերպիչներն էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ու USAID REG ծրագիրը, գործընկերները՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը եւ Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ-ն: