17:52 | 10.11.14 | Նորություններ | 4590

Մեկնարկել է Orange Expo նորարարությունների ցուցահանդեսը

Orange-ի 5-րդ տարեդարձի շրջանակներում` Orange-ի կենտրոնական խանութում այսօր իր դռներն է բացել վերջերս մեկնարկած նորարարական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսը:

Նոր Ինտերնետ խանութն ու ժամանցային պորտալը, ինչպես նաեւ Orange-ի մյուս նորարարությունները ցանկացողների համար հասանելի կլինեն նոյեմբերի 10-ին եւ 11-ին:

Orange Expo ցուցահանդեսի այցելուները կարող են փորձարկել նաեւ Orange-ի նոր 42Մբ/վ MyFi ինտերնետ մոդեմը, MyBox սարքը, ծանոթանալ միանգամայն վերջերս մեկնարկած նորարարական Ընդհանուր ինտերնետ ծառայությանը  եւ նախագրանցվել iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններ ձեռք բերելու համար:

«Նորարարությունը միայն տեխնոլոգիաներով չի սահմանափակվում, եւ այսօր մենք շատ ուրախ ենք մեկնարկել այս երկօրյա ցուցահանդեսը: Դրա շրջանակում տեխնոլոգիաներից զատ ներկայացնում ենք նաեւ նոր եւ վերջերս մեկնարկած մի շարք նորարարական ծառայություններ ու մոտեցումներ՝ ուղղված բաժանորդների սպասարկման արդիականացմանը: Դրանցից մեկը մեր նոր Ինտերնետ խանութ ծառայությունն է, որն Orange բաժանորդներին հնարավորություն է տալիս ընտրել եւ գնել իրենց նախընտրելի ապրանքներն ու ծառայությունները, ապահով կերպով վերալիցքավորել հաշիվը, վճարել ծառայությունների համար, ստանալ շուրջօրյա խորհրդատվություն՝ պարզապես իրենց համակարգչից այցելելով կայք»,- իր խոսքում նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Orange ժամանցային պորտալում մեր բաժանորդները կարող են լսել, ներբեռնել, ինչպես նաեւ որպես սպասազանգ ընտրել իրենց սիրելի հայկական եւ արտասահմանյան հիթերը, օգտակար տեղեկություններ ստանալ Orange Kino ծառայության վերաբերյալ, ինչպես նաեւ իմանալ ավելին Orange-ի պրեմիում ծառայությունների մասին: Այժմ Orange-ի բաժանորդներն ավելորդ ժամանակ չեն կորցնի ամենօրյա հորոսկոպի կամ եղանակի տեսության վերաբերյալ տեղեկություններ փնտրելու կամ ծառայությունների ակտիվացման կոդերը հիշելու համար: Անհրաժեշտ տեղեկությունների համար նրանք պարզապես կարող են այցելել համապատասխան կայք», - տեղեկացրել է Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հավելենք, որ Orange Expo ցուցահանդես կարելի է այցելել նոյեմբերի 10-ից 11-ը ժամը՝ 11:00-20:00-ը՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող Orange-ի կենտրոնական խանութում: