15:44 | 04.11.14 | Նորություններ | 5087

«Սիմֆոնիա»` հատուկ առաջարկ Beeline նոր բաժանորդների համար

Beeline-ը հայտարարել է «Սիմֆոնիա» հատուկ առաջարկի մասին՝ նախատեսված կանխավճարային հաշվարկային համակարգի նոր բաժանորդների համար:

Հատուկ առաջարկի շրջանակում Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ձեռք բերելով ցանկացած մոդելի բջջային հեռախոս եւ SIM-քարտ` Beeline-ի նոր բաժանորդները հնարավորություն կունենան  օգտվել հատուկ պայմաններից։ Մասնավորապես, միանալով «Սիմֆոնիա րոպեներ» ծառայությանը, բաժանորդը հնարավորություն կստանա կատարել 60 օր անսահմանափակ զանգեր Beeline ցանցի ներսում, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայութունը թույլ է տալիս բաժանորդին 30 օր օգտվել անսահմանափակ ինտերնետից` 256 Կբիտ/վրկ արագությամբ:   

«Beeline-ի այս առաջարկն ավելի հաճելի է դարձնում հեռախոսի ձեռքբերումը Beeline-ի գրասենյակներում:   Այն հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին օգտվել հատուկ պայմաններից եւ, միանալով «Սիմֆոնիա»  ծառայություններից մեկին, առանց սահմանափակման օգտվել բջջային կապից եւ ինտերնետից: Beeline-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը  հեռահաղորդակցության շուկայում` կատարելագործելով ծառայությունները եւ պարբերաբար հանդես գալով նոր ու հետաքրքիր առաջարկներով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։      

Նշենք, որ այս առաջարկից նոր բաժանորդները կարող են օգտվել միայն մեկ անգամ եւ ընտրել «Սիմֆոնիա» ծառայություններից միայն մեկը: Հատուկ առաջարկի ժամկետի ավարտից հետո հեռախոսային եւ ինտերնետ ծառայությունները կշարունակեն մատուցվել բաժանորդին` համաձայն մինչեւ ակցիան գործող սակագնային փաթեթի պայմանների: Յուրաքանչյուր ծառայության միանվագ վճարը 1000 դրամ է:

«Սիմֆոնիա րոպեներ» ծառայությունից օգտվող բաժանորդները 60 օրվա ընթացքում չեն կարող օգտվել «Զրուցենք» ծառայությունից, իսկ «Սիմֆոնիա ինտերնետ» ծառայությունից օգտվող բաժանորդները` 30 օրվա ընթացքում Regular, Premium կամ Super ինտերնետ փաթեթներից: