18:14 | 03.11.14 | Նորություններ | 1994

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Ֆրանսիական համալսարանի ուսանողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի բաժնի 40 ուսանողի:

Նրանք հանդիպել են ընկերության մասնագետների հետ եւ գործնական դասընթաց անցել` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ԵՍ» սակագնային պլանի մեջ փոփոխություններ կատարելու իրենց տարբերակները:

Հյուրերը լսել են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման պատմությունը: Ուսանողները Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության տարածքով:

«Կարեւոր է երկար տարիների գործունեության ահռելի փորձով եւ գործնական հմտություններով երիտասարդ սերնդի հետ կիսվելը, ուսանողներին արտահայտվելու հնարավորություն տալը, ինչպես նաեւ մասնագիտական հարցեր քննարկելը: Երիտասարդ տարիքում բոլորի կյանքում լինում են պահեր, երբ ավելի փորձառու անձանց խորհրդատվության եւ աջակցության կարիք է լինում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: