15:25 | 30.10.14 | Նորություններ | 1593

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կիրակակացվեն մոբայլ ծրագրավորման դասընթացներ

Նոյեմբերի ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կիրականացնի մոբայլ ծրագրավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրաֆիկական դիզայնի նոր դասընթացներ:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն առաջին անգամ կիրականացնի նաեւ Python Ծրագրավորման դասընթաց, ինչպես նաեւ կշարունակի Java եւ Web Ծրագրավորման վերաբերյալ դասընթացները:

Գրաֆիկական դիզայնի մասնագետների համար կենտրոնը կիրականացնի 3DS MAX՝ Գրաֆիկայի եւ անիմացիայի, խորացված Adobe Photoshop-ի եւ Corel Draw՝ գրաֆիկական դիզայնի դասընթացներ: Դասընթացների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք հետեւել այս հղմանը: