18:31 | 29.10.14 | Նորություններ | 3400
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել է գերհզոր դիզելային գեներատոր՝ սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
Ավելի վաղ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել էր 50 միլիոն դրամ՝ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման նպատակով:
«Թե՛ պետական, թե՛ կոմերցիոն ենթակառուցվածքների համար առաջնային կարեւորության հարց է ճգնաժամային իրավիճակների կանխարգելման եւ դրանց հակազդման ու կառավարման համակարգերի լիարժեք պատրաստվածությունը: Դա նաեւ ենթադրում է անհրաժեշտ սարքավորումների առկայություն: Այդ է պատճառը, որ բարձրակարգ սարքավորումներ կիրառող ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդպիսի մեկ սարքավորում էլ տրամադրել է ԱԻՆ-ին՝ ճգնաժամային իրավիճակներում ենթակառուցվածքների աշխատանքի անխափան ապահովման նպատակով: Մենք ջանք չենք խնայում ճգնաժամային իրավիճակների կառավարման եւ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում պետությանն օժանդակելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: