16:00 | 28.10.14 | Նորություններ | 3938
Orange-ի բոլոր խանութներում հեռախոսների վերանորոգման ծառայություն մատուցելուց, ինչպես նաեւ հեռախոսասարքերի վերանորոգման կարգավիճակը ցանկացած պահին առցանց ստուգելու հնարավորությունից բացի՝ Orange-ն այժմ Հյուսիսային պողոտա 1 հասցեում տեղակայված իր խանութում տրամադրում է հեռախոսների, պլանշետների եւ ինտերնետ մոդեմների արագ վերանորոգման եւ վերանորոգված սարքավորումների առաքման ծառայություններ: Առանձին դեպքերում գործում է «Վերանորոգում հաճախորդի ներկայությամբ» ծառայությունը:
«Orange-ը լավագույն վայրն է մատչելի հեռախոսների եւ որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար: Մեր առաջարկած հետվաճառքային սպասարկման ծառայությունները բացառություն չեն, եւ կարծում ենք, որ այս լրացուցիչ ծառայությունները մեր բաժանորդների համար կստեղծեն առավել հարմարավետ պայմաններ: Նշանակալի է, որ մեր այս կենտրոնում կարելի վերանորոգման հանձնել նույնիսկ երաշխիքային սպասարկումից դուրս եկած եւ ոչ Օrange-ի խանութներից ձեռք բերված սարքավորումները», - նշել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Orange-ի նորաբաց վերանորոգման կենտրոնը գործում է երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-19:00: Այստեղ կարելի է անվճար վերանորոգել ՀՀ տարածքում ձեռք բերված եւ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող Samsung, HTC, Alcatel եւ Fly բջջային հեռախոսներն ու պլանշետները: Վերանորոգումից հետո բաժանորդը ստանում է 45 օր երաշխիքային ժամկետ կատարված վերանորոգման մասով, որից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը ներկայացնել վերանորոգման ստացականը:
Հիշեցնենք նաեւ, որ բաժանորդների հարմարությունն ապահովելու համար՝ սարքավորման վերանորոգման ընթացքում Օrange-ը բաժանորդի ցանկությամբ տրամադրում է փոխարինող սարքավորում՝ միանվագ 900 դրամ վճարի դիմաց: