16:14 | 07.10.14 | Նորություններ | 4884
Այսօր Orange-ն ամփոփել է իր մասնագետների կողմից տարեսկզբից ի վեր իրականացված ծածկույթի ընդլայնման և կապի որակի բարելավման աշխատանքները:
Իր H+ (մինչև 42.2Մբ/վ արագությամբ) ցանցի ընդլայնմանը հաջորդիվ՝ տարվա սկզբից Orange-ն իրականացրել է ավելի քան 100 ցանցի վերազինման աշխատանքներ և կառուցել 25 նոր շարժական կապի կայան:
Իրականացված այս աշխատանքներն ընկրությանը հնարավորություն են տվել կապի որակը բարելավել ոչ միայն քաղաքների, այլ նաև գյուղական համայնքերի բնակիչների համար:
Մասնավորապես, Վայոց Ձորի Աղավնաձոր, Արարատ մարզի Լուսառատ, Մարմարաշեն, Դիմիտրով, Գետազատ և Նոր Խարբերդ, Արմավիր մարզի Վանանդ և Տալվորիկ, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ, Վաղաշեն, Երանոս, Տավուշի մարզի Շնող Լոռու մարզի Ջրաշեն, Կուրթան և Գարգառ համայնքների բնակիչներն այժմ կարող են լիարժեքորեն օգտվել Orange-ի ծառայություններից: Բացի այդ, Orange-ը բարելավել է ծածկույթը Խոր Վիրապ վանական համալիրի, Գառնի տաճարի և Գեղարդ վանքի տարածքում, ինչպես նաև ամբողջական ծածկույթ ապահովել Երևան-Դիլիջան հանրապետական նշանակության ճանապարհի ողջ երկայնքով՝ ծածկույթի միևնույն բարձր որակն ապահովելով ոլորանների բոլոր հատվածներում:
Գործադրած ջանքերն ապարդյուն չեն անցել. Օրանժ Արմենիայի ցանցը ոչ միայն չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը հայկական շարժական կապի օպերատորների շարքում, այլև առաջին անգամ առաջատարի դիրք է զբաղեցրել նաև Orange Խմբի եվրոպական ընկերությունների շարքում, ինչպես վկայում են գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրությունը ներառել է ֆայլերի վերբեռնման և ներբեռնման արագությունը, YouTube տեսանյութերի բացման արագությունը և այլ ցուցանիշների վերլուծությունը: Ըստ այս ուսումնասիրության՝ Orange-ը պահպանել է տեղական և եվրոպական հեռահաղորդակցության շուկայում առաջատարի իր դիրքը, մասնավորապես, սմարթֆոնների միջոցով տվյալների փոխանցման արագության ապահովման հարցում: Նշված ուսումնասիրությունն իրականացվել է 2014թ. մայիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում: Հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող այս ուսումնասիրությունը շարունակական արշավի մի մասն է կազմում, որն հետազոտում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակը:
«Միշտ կարևոր է տեսնել, թե ինչպես են մեր գործադրած ջանքերը բարելավում բաժանորդների փորձառությունը: Տարեսկզբից ի վեր իրականացված նշանակալի ծավալով աշխատանքների շնորհիվ մեր ցանցն առաջատար է ճանաչվել ոչ միայն Հայաստանում, այլև առաջին անգամ նաև Orange-ի եվրոպական ընկերությունների շարքում: Մենք կարողացել ենք պահպանել մատուցվող ծառայությունների որակն արդեն իսկ ծածկույթով ապահովված տարածքներում՝ ցանցի թողունակության բարելավման միջոցով, ինչպես նաև նոր կայանների կառուցմամբ ընդլայնել Orange-ի ծածկույթը՝ ընդգրկելով նորանոր համայնքներ և պետական նշանակության ճանապարհներ: Շարունակելու ենք աշխատել և գործադրել մեր առավելագույն ջանքերը՝ ցանցի ողջ ծածկույթում ծառայությունների միևնույն բարձր որակն ապահովելու համար», - ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Ի լրումն կատարված աշխատանքների՝ մինչև տարեվերջ Orange-ը նախատեսում է կառուցել ևս 14 կայան և իրականացնել շուրջ 30 կայանների վերազինման աշխատանքներ՝ ծածկելով Տավուշի մարզի Գոշ և Կոտայքի մարզի Գեղադիր, Ողջաբերդ ու Հացավան գյուղերը: Նշված տեխնիկական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի նաև ծածկույթը բարելավել զբոսաշրջային հայտնի վայր հանդիսացող Գոշավանք վանական համալիրում: