14:58 | 02.10.14 | Նորություններ | 6477

2019-ին ԴիջիԹեքը կհանդիսանա ՏՏ Համաշխարհային կոնգրեսի պաշտոնական ցուցահանդես

2019թ. ԴիջիԹեք–ը  կհանդիսանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) պաշտոնական ցուցահանդեսը:

Այս մասին այսօր ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ նման ծավալի տեխնոլոգիական միջոցառում նորանկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի գրանցվել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մեքսիկայում կայացած WCIT 2014-ի շրջանակում որոշվել է 2019թ. կոնգրեսը անցկացնել Հայաստանում:

«WCIT-ի կոնգրեսները անցկացվում են երկու տարին մեկ: Մենք առաջարկել էինք Հայաստանում անցկացնել 2018թ. կոնգրեսը: Մեր մրցակիցներն էին Հնդկաստանը եւ Հարավային Աֆրիկան: Գնահատելով մրցակիցների արժանիքները՝ որոշվեց երկամյա միջոցառումը դարձնել ամենամյա, եւ գալիք տարիներին կոնգրեսն անցկացնել երեք երկրներից յուրաքանչյուրում՝ հաջորդաբար: Այսպիսով, 2018թ. կոնգրեսը կկայանա Հնդկաստանում, իսկ եթե մինչեւ հունվարի 1-ը Հնդկաստանի կառավարությունը չհաստատի մասնակցությունը, ապա հավանական է, որ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը կայանա մեկ տարի շուտ՝ 2018 թ-ին»,- նշել է Կարեն Վարդանյանը: