17:31 | 30.09.14 | Նորություններ | 1667

    Գրանատուս Վենչուրսը $100 հազ. է տրամադրել բջջային հավելվածներ արտադրող ընկերությանը

    SoloLearn հայ-ամերիկյան ընկերությունը Գրանատուս Վենչուրս հիմանդրամի կողմից $100 հազ. ֆինանսավորում եւ ակսելերացիոն աջակցություն է ստացել:

    Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Նյու Յորքում Արմտեք համաժողովի ընթացքում:

    Նշենք, որ 2013թ. հունիսին ստեղծված եւ այս պահին 350 հազ. օգտատեր ունեցող SoloLearn բջջային կրթական հարթակն այս պահին տրամադրում է 14 ինտերակտիվ եւ խաղային հավելվածներ` ծրագրավորման, բիզնեսի եւ լուսանկարչության ուսուցման ուղղություններով:

    SoloLearn ընկերության համահիմնադիր Դավիթ Քոչարյանի խոսքով, տրամադրվող ֆինանսավորումը կուղղվի հարթակի կատարելագործմանն ու նոր օգտատերերի ներգրավմանը:

    «SoloLearn-ը հզոր ստեղծարար գործիք է, որը վերափոխում է կրթելու եւ կրթվելու ավանդական մոտեցումները»,- ասել է Գրանատուս Վենչուրսի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: