16:59 | 29.09.14 | Նորություններ | 2600

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել է «365» խաղարկության 5-րդ փուլը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է  «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
 
Անակնկալ նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության հինգերորդ փուլի հաղթողներին` 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված 5 խաղարկության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 150 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչեւ օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջեւ խաղարկվել եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 250 սմարթֆոն:
 
Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է սեպտեմբերի 25-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: