16:26 | 23.09.14 | Նորություններ | 3955
Հինգերորդ ամենամյա «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի եւ գործարար–համաժողովի շրջանակում Beeline-ն լավագույնը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» եւ «Օտարերկրյա լավագույն ներդրող» անվանակարգերում։
Ամենամյա փառատոնն անց է կացվում «Ջի ԷՄ Ջի Մեդիա գրուպ»–ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Միջոցառման նպատակն է հայ եւ օտարերկրյա գործարարների միջեւ գործարար կապերի ստեղծումը եւ զարգացումը։ Այս տարի փառատոնին մասնակցել են ավելի քան 30 երկիր, ի դեմս 90 կազմակերպության։
«Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ Beeline-ի աշխատանքներին բարձր գնահատական տալու, ինչպես նաեւ հայ եւ օտարերկրյա ընկերությունների միջեւ գործարար կապերի զարգացման գործընթացին աջակցելու համար։ Հանդիսանալով աշխարհի խոշորագույն կապի օպերատորներից մեկի ներկայացուցիչը, որն աշխատում է 16 երկրում, մենք գիտակցում ենք գործարար երկխոսության կարեւորությունը, որը թույլ է տալիս ներդնել եւ օգտագործել լավագույն փորձը ի բարօրություն հաճախորդի, բաժանորդի եւ գնորդի։ Կցանկանայի նշել, որ առաջատար լինելը շատ պատվաբեր է, միաժամանակ խիստ պարտավորեցնող, քանի որ մենք պետք է շարունակենք անել առավելագույնը այս կոչումն արդարացնելու համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: