16:59 | 25.08.14 | Նորություններ | 7713
Beeline–ը բջջային կապի կանխավճարային համակարգի շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար բացել է անվճար մուտք www.beeline.am կայքին։
Այցելելով կայք առանց մեգաբայթային տարիֆիկացման՝ բաժանորդը կարող է ծանոթանալ Beeline նորություններին, ծառայություններին, բոնուսային ծրագրերին։
«Օնլայն Խորհրդատուի» օգնությամբ բաժանորդը կարող է տեղեկանալ Beeline սակագնային փաթեթներին, ծառայություններին և ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Շարժական ինտերնետից օգտվող բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում կատարել վճարումներն օնլայն, ստանալ տեղեկատվություն ընկերության առաքելության և պատմության մասին։ Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտության դեպքում կարելի է հեշտությամբ գտնել ընկերության գործունեության հետ կապված նշանակալի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:
«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով՝ իր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով բաժանորդների համար։ Կարծում եմ, որ այս ծառայությունն ավելի մեծ պահանջարկ կվայելի շարժունակությունը գնհատող երիտասարդների շրջանում և ուսումնական տարվա նախաշեմին հնարավորություն կտա ծանոթանալ Beeline նորություններին, սակագնային փաթեթներին, ինչպես նաև առանց մեգաբայթային տարիֆիկացման ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները»,– նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ծառայությունը չի տրամադրվում, եթե բաժանորդն այցելում է վերը նշված կայքը WAP ծառայության միջոցով։