14:59 | 22.08.14 | Նորություններ | 3594

Orange-ը հանդես է եկել ինտերնետ ծառայությունների նոր առաջարկով

Orange ընկերությունը ինտերնետ ծառայությունների օգտատերերի համար հանդես է եկել նոր առաջարկով:

Բոլոր նրանք, ովքեր մինչեւ սեպտեմբերի 30-ը 12 ամսով կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կստանան 5ԳԲ գերարագ ինտերնետ եւ կկարողանան ձեռք բերել Ինտերնետ Հիմա 21/6 Մբ/վ մոդեմը 1 դրամով:  Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ մինչև 512 Կբ/վ արագությամբ:

 «Մեր նոր առաջարկն ինտերնետ ծառայությունների օգտատերերին հնարավորություն է տալիս Orange-ին միանալ ավելի մատչելի պայմաններով: Փաթեթում ներառված գերարագ ինտերնետի ծավալից բացի այս հատուկ առաջարկից օգտվող բաժանորդները գիշերային ժամերին կկարողանան  գերարագ ինտերնետն օգտագործել միանգամայն անվճար»,- նշել է Օրանժ Արմենիայի Բրենդի եւ հաղորդակցության  գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

Առաջարկից կարող են օգտվել նաեւ Orange Ինտերնետի այն բաժանորդները, ովքեր չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն: